Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է «անտառներ հատելու և Կովկասյան լեռներն աղտոտելու մեջ»։ Այդ երկիրը Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի շրջանակներում սկսել է միջպետական արբիտրաժային վարույթը։
Ադրբեջանական լրատվամիջոցներն այն որակել են «պատմական»։ APA-ն հայտնում է, որ «սա նպատակ ունի պատասխանատվության ենթարկել Հայաստանին Ադրբեջանի շրջակա միջավայրի և կենսաբազմազանության լայնածավալ ոչնչացման համար՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների ապօրինի օկուպացիայի շուրջ երեսուն տարիների ընթացքում»:
Ադրբեջանի կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Հայաստանը զանգվածաբար հատել է անտառները և պատասխանատու է Կովկասյան լեռներում աղտոտման համար, ինչի հետևանքով վայրի բնության շուրջ 500 տեսակ հայտնվել է ռիսկի տակ»։