Շվեդիայում ակցիայի մասնակիցները Թուրքիայի դեսպանատան դիմաց Ղուրան են այրել, որը Թուրքիայի ԱԳՆ-ն որակել է «իսլամաֆոբ սադրիչ գործողություն՝ ուղղված մուսուլմանների դեմ»։
«Չնայած մեր երկրի բոլոր նախազգուշացումներին, մենք ամենախիստ ձևով դատապարտում ենք մեր սուրբ գրքի՝ Սուրբ Ղուրանի հանդեպ արված նողկալի արարքը, որը կատարվել է այսօր Շվեդիայում», – ասվում է հայտարարության մեջ:
Թուրքիան բոլոր երկրներին և միջազգային կազմակերպություններին կոչ է արել կոնկրետ միջոցներ ձեռնարկել՝ ի նշան համերաշխության։
Թուրքիայի իշխանությունները չեղարկել են Շվեդիայի պաշտպանության նախարարի այցը Թուրքիա, որը նախատեսված էր հունվարի 27-ին, հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավար Հուլուսի Աքարը։
Նրա խոսքով՝ այցի չեղարկումը կապված է Ստոկհոլմում բողոքի ակցիայի հետ՝ ի պաշտպանություն Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցության։