«Պահանջում եմ ներկայացնել մանրակրկիտ հաշվետվություն». Բելլա Լալայան

Լրագրող Բելլա Լալայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախի կառավարություն/օպերատիվ շտաբ, Ռուբեն Վարդանյան, Հայաստան համահայկական հիմնադրամի տարածած հաղորդագրության համաձայն, 100 տոննա մթերք է հատկացվել Արցախի ժողովդրին՝ բլոկադան մեղմելու համար, Մոսկվայի Հայ Առաքելական Եկեղեցին ևս հայտարարություն է տարածել՝ մոտ 3 մլն ռուբլի է հատկացրել, կրկին նույն նպատակով…

Ճիշտն ասած, քանի որ, ես այդ օգնությունները կրող մի մասնիկն եմ, ձեզ խնդրում և պահանջում եմ. ներկայացնել մանրակրկիտ հաշվետվություն, որպեսզի, հետո, երբ երեսովս տան, որ օգնել են ինձ, ես հասկանամ, թե ինչ օգնություն է եղել դա…»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ