«Թուրքիային պետք է դուրս վռնդել ՆԱՏՕ-ից».Ջոն Բոլթոն

ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն իր հոդվածում ՆԱՏՕ-ին կոչ է արել դադարեցնել Թուրքիայի անդամակցությունը և դուրս վռնդել Անկարային։

Բոլթոնը նշում է, որ Էրդողանի գործունեությունը միշտ էլ հակասություններ ու դժգոհություններ է առաջացրել։ Դա վերաբերում է նրա ռազմատենչ տարածաշրջանային քաղաքականությանը։

Նա ընդգծում է, որ Թուրքիան թեև ՆԱՏՕ-ի անդամ է, բայց իրեն դաշնակցին հարիր պահվածք չունի ։ Ուստի անհրաժեշտ է բարձրացնել Թուրքիային՝ ՆԱՏՕ-ից դուրս վռնդելու հարցը։

ԱՄՆ նախագահի նախկին խորհրդականը հավելել է, որ թուրքական ընդդիմությունը հաղթելու իրական հնարավորություններ ունի։ Այդ իսկ պատճառով Էրդողանը կարող է ճնշում գործադրել մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք ընտրությունների վրա ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ