Պարգև Սրբազանի պատասխանը Վարդան Ղուկասյանին

– Հոգեւորականն առաջին հերթին հոգեւոր հայր է. անկախ տարիքից, պաշտոնից, դիրքից՝ իր հոգեւոր զավակների համար պետք է պատասխան տա Աստծո մոտ։ Ես երբեմն սարսափում եմ։ Արցախում 150 հազար մարդ կա։

Ասում եմ՝ Տեր աստված, ի՞նչ պատասխան եմ քեզ տալու, ես ի՞նչ իմանամ, թե ով հայհոյեց, ով ինչ մտածեց, ով ինչ արեց։ Սարսափում եմ, բայց եւ գիտակցում եմ, որ դա իմ լուծն է։

Պիտի փոխեմ իրենց, շտկեմ, բոլորի վրա աղոթք անեմ, պիտի խնդրեմ, որ ով ինչ մեղք է գործում՝ գիտակցաբար, անգիտակից, որ Աստված ների։ Ուղղակի պետք է սիրես զավակներիդ, ամեն մի հոգեւորական պետք է իր հոտը սիրի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ