Կարեն Խաչանովը հանուն Արցախի շարունակում է հաղթարշավը թենիսի ամենախոշոր մրցաշարերից մեկում՝ դուրս գալով Australian open-ի քառորդ եզրափակիչ։
Այս մասին հայտնում է Արցախի պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը:
Հիշեցնենք Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան նամակ է հղել Թենիսի միջազգային ֆեդերացիա՝ հայազգի Ռուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովի դեմ, ով հանդես է եկել ի պաշտպանություն Արցախի, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Թենիսի առաջնության Australian Open «Մեծ սաղավարտի» մրցաշարում Ռուսաստանի հայազգի ներկայացուցիչ Կարեն Խաչանովը, հաղթելով ամերիկացի մրցակից Ֆրենսիս Տիաֆոյին, տեսախցիկի օբյեկտիվի վրա գրել է Artsakh, stay strong «Արցախ, ամուր մնա» բառերը: Իրականում թենիսիստների մեջ ընդունված է տեսախցիկի օբյեկտիվի վրա գրել իրենց սրտաբուխ խոսքերը։
Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան՝ դատապարտելով Խաչանովի արարքը պատիժ պահանջելով թենիսիստի համար։