Լյարդի փոխպատվաստումով 23 ամյա Հասմիկի ծննդաբերությունն անցել է բարեհաջող: Աշխարհում, մինչև այս, 14 նմանատիպ դեպք է գրանցվել,- նշում է ծնունդն ընդունած բժիկն ու ասում՝ իրենք սկզբից չէին հավատում, որ հաջողելու են: Ծննդկանի մոտ դիակային փոխպատվաստում արվել է 15 տարեկանում, Ռուսաստանի կլինիկաներից մեկում:
Նորայր Ղուկասյան («Էրեբունի» ԲԿ ծննդատան փոխտնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ.) — Սկլիֆոսովսկու ինստիտուտում էին արել, ու այդ ժամանակվանից հսկվում էր տրանսպլանտոլոգների և լյարդաբանների կողմից:
Նորայր Ղուկասյանը պատմում է՝ երբ առաջին անգամ Հասմիկը 3 ամսական հղիությամբ դիմեց իրենց, անմիջապես կոնսիլիում հրավիրվեց, որին մասնակցեցին Հանրապետության առաջատար մասնագետները, նաև Կալիֆորնիայից Հայաստան հրավիրվեց ամերիկահայ լյարդաբան Սարո Խեմիչյանը: