Վեդի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանըի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հունվարի 19-իn զոհվել է նաև Արարատի մարզի Ուրցաձոր բնակավայրի բնակիչ Տարոն Սեդրակի Ղարիբյանը։
«Տարոնը մասնակցել էր նաև 2022 թվականի սեպտեմբերյան մարտերին։
Ցավակցում և վշտակցում ենք Տարոնի անդառնալի կորուստը և մեր զորակցությունն ենք հայտնում նրա ծնողներին, հարազատներին և մտերիմներին։
ՏԱՐՈՆ ՂԱՐԻԲՅԱՆԻ հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 22-ին` ժամը 17:00-ին, Ուրցաձորի մշակույթի տանը, հուղարկավորությունը` հունվարի 23-ին` ժամը 13։00-ին, նույն վայրից»,-ասվում է Ուրցաձոր բնակավայրի ֆեյսբուքյան էջի հայտարարությունում։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող: