Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան պահանջել է դատապարտել և պատժել Կարեն Խաչանովին Արցախին աջակցելու համար

Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան նամակ է հղել Թենիսի միջազգային ֆեդերացիա՝ հայազգի Ռուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովի դեմ, ով հանդես է եկել ի պաշտպանություն Արցախի, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Թենիսի առաջնության Australian Open «Մեծ սաղավարտի» մրցաշարում Ռուսաստանի հայազգի ներկայացուցիչ Կարեն Խաչանովը, հաղթելով ամերիկացի մրցակից Ֆրենսիս Տիաֆոյին, տեսախցիկի օբյեկտիվի վրա գրել է Artsakh, stay strong «Արցախ, ամուր մնա» բառերը: Իրականում թենիսիստների մեջ ընդունված է տեսախցիկի օբյեկտիվի վրա գրել իրենց սրտաբուխ խոսքերը։

Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան՝ դատապարտելով Խաչանովի արարքը պատիժ պահանջելով թենիսիստի համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ