ԴՆԹ հետազոտությամբ հաստատվել է Ազատ գյուղի զորմասի հրդեհի հետևանքով զոհված Գոռ Մարտիրոսյանի ինքնությունը

ԴՆԹ հետազոտության արդյունքում հաստատվել է հունվարի 19-ին Ազատ գյուղում գտնվող ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած դիլիջանցի Գոռ Մարտիրոսյանի ինքնությունը:

Այս մասին տեղեկացրել է Դիլիջանի համայնքապետարանը։

«Ցավակցում ենք Գոռի հարազատներին, մտերիմներին ու ընկերներին:

Սա ողբերգական ու անդառնալի կորուստ է, որի համար բոլորս ենք ցավում:

Խորապես հարգելով զոհվածի հարազատների վիշտը`մեր էջում Գոռ Մարտիրոսյանի մասին կհրապարակենք ճշտված տեղեկատվություն միայն ծնողների թույլտվությամբ»,-ասված է համայնքապետարանի «Ֆեյսբուք»-ի էջում:


Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ