Դասակի հրամանատարը Վանեցյանի ցուցումով է հայտնվել տեսախցիկների առջև

Հունվարի 19-ին հրեշավոր պատահար  տեղի ունեցավ՝  երբ ժամը 01:30-ի սահմաններում  Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված  հրդեհի արդյունքում մահացավ 15 զինծառայող։

Պատահար հաջորդ իսկ օրը տեսախցիկների առջև հայտնվեց դասակի հրամանատարը, ով  իշխանությանը՝ վարչապետին ու նախարարին տեսախցիկների առջև քննադատելուց հետո անգամ դեմքի հրճվանքը չկարողացավ զսպել։ Չնայած նրան, որ տեղի ունեցած պատահարի՝ 15 զինծառայողի մահվան համար առաջին իսկ պատասխանատուներից մեկը հենց ինքը՝ դասակի հրամանատարն էր։

MediaNews-ի հավաստի աղբյուրների տեղեկացմամբ՝ դասակի հրամանատարը Արթուր Վանեցյանի մտերմներից մեկի եղբայրն է, և  հենց Վանեցիյանի ցուցմամբ է պատահարի հաջորդ իսկ օրը որոշել հարցազրույց տալ լրատվամիջոցներին ու քննադատել իշխանությանը։։  Դրանով է բացատրվում նաև այն փաստը, որ երեկ արդեն Վանեցյանի թիմակիցներից Արսեն Բաբայանը հայտարարեց, թե ստանձնելու է դասակի հրամանատարի փաստաբանի դերը։ Այդ կերպ դասակի հրամանատարը փորձ արեց փրկել նաև իր կաշին՝ փորձելով իր վրայից գցել պատասխանատվությունը

Ստորև պատկերված նկարում դասակի հրամանատարը հարցազրույց է տալիս նույն Արթուր Վանեցյանին պատկանող MediaHub  կոչվող լրատվամիջոցին։

Տեսանյութում ցուցադրվում է դասակի հրամանատարի դեմքի հրճվանքը, չնայած, որ ժամեր առաջ իր պատասխանատվության տակ գտնվող 15 զինծառայող էր մահացել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ