2 օր համբերելուց հետո, որոշեցի այլևս չլռել ու խոսել․ թող ների ինձ իմ եղբայրը, բայց պիտի խոսեմ..

Այն ինչ կկարդաք ստորև, իսկապես շատ խորը մտածելու, սթափվելու ու բացահայտում անելու տեղիք է տալիս․․

Արդեն 2 օր է ինչ հայությունը քննարկում է Ազատ գյուղում տեղի ունեցող ողբերգությունը․․

Այն, որ 15 լուսավոր տղա, թողեց երկնային կյանքն ու գնաց անմահություն, բառերով անկարելի է նկարագրել թե ինչ մեծ ցավ է․․

Բայց ես հիմա ուզում եմ խոսել մի կարևոր թեմայից, որի մասին այլևս չեմ կարող լռել, քանզի ուղղակի անհնար է․․

Իմ հարազատը, որին ես եղբորս պես եմ ըդունել և ընդունում, քանզի նա հավերժ կենդանի է ու իմ կողքին է, վստահ եմ, որ տեսներ այս ամենը՝ շատ կտխրեր․․

Այն, որ այս դաժան իրադարձությունը դարձավ իրար միս ուտելու ևս մի պատրվակ, դա նույնպես ցավ է պատճառում․․

Գիտեք, ինձ ամենինչ շատ ցավ է պատճառով, ոչ թե , կամ ոչ միայն այն հանգամանքը, որ հանրության մեջ մի տեսակ անտարբերություն կա, այլ այն, որ՝

Ինչ-որ տականքներ այս դաժան ֆոնի վրա փորձում են ինքնահաստատվել ու ամենազազրելին այն է, որ․․

Ինչ-որ արարածներ ուրախանում են, ոմանք էլ քաղաքական դիվիդենտներ են փնտրում, իսկ պատասխանատուներն էլ փորձում են գնդակ գլորեն․․

Ես միայն մեկ բան գիտեմ հստակ․ այն, որ մենք, որպես հանրություն, այդքան էլ արժանի չենք մեր հերոս տղերքին, որ զինվորի կենաց խմում ենք ձևի համար, որ՝

Խորքային առումով չենք հասկանում թե ինչ լույս տղերք ենք կորցնում։ Բնականաբար խոսքը չի վերաբերում հայ ազգին, այլ այն ճղճիմ հատվածին, որ կա մեզանում, թե չէ հայ ազգը, վստահ եմ, որ ինձ հետ հավասար ամեն ինչ էլ շատ լավ գիտակցում է․․

Իր էջում գրել է Հասմիկ Գևորգյանը։ Ննջեք խաղաղությամբ, տղերք ջան․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ