Դերասան Ալեքսանդր Բաբասյանը կնոջ` Լիլիթ Բաբասյանի և որդու` կրտսեր Ալեքսանդրի հետ Եգիպտոսում վայելում է արևային հանգիստն։
Եգիպտոսի ուղեգիրն Ալեքսանդրի կողմից նվերն է եղել Լիլիթին տոների առթիվ։ Լիլիթը պատմել է, որ վերջին ժամանակներում բավականին շատ է աշխատում` օրական 16 ժամ, քնում է առավելագույնը 4 ժամ։
«Ամուսինս որոշեց մի քանի օրով գողանալ ինձ ու անակնկալ արեց։ Սպասված հանգստի ենք մեկնել, թեև նույնիսկ հանգստի ժամանակ եմ աշխատում»,– նշել է նա։
Ալեքսանդրն էլ որդու լուսանկարին կից գրել է. «Ամեն լավ բան սկսվում է ընտանիքից»։