Այսօր տրվել է Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկը, որին ներկա է եղել ՀՀ վարչապետը.
«Մենք պետք է Պարեկային ծառայության և, ընդհանրապես, ամեն նոր կառույցի հետ բերենք նոր մտածողություն»,- իր ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձել է նաև հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի դեպքին, որի հետևանքով 15 զինծառայող զոհվեց: «Զոհվել են զինծառայողներ՝ Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Արարատի, Արմավիրի մարզերից. մարզը, մեծ հաշվով, նշանակություն չունի, զոհվել են ՀՀ զավակները, զոհվել են մեր զավակները, մեր սիրասունները:
Մենք կարիք ունենք բացի մակերեսին գտնվող փաստերից, խորանալ ու հասկանալ պրոբլեմներն իրենց խորության մեջ: Խնդիրները հաճախ ծագում են կարկատանի տրամաբանությունից դուրս գալու բավարար կամքի բացակայության պատճառով:
Պարեկային ոստիկանությունը հենց կարկատանի տրամաբանությունը հաղթահարելու մեր կամքի ամենավառ դրսևորումներից է: Երբ խոսել ենք Պարեկային ոստիկանության հիմնադրման մասին, սկզբունքային կարևոր է եղել, որ ամեն ինչ պետք է լինի նոր՝ սկսած ավտոմեքենաներից, հագուստից, բայց ամենակարևորը՝ մտածողությունից: Պետք է ամեն նոր կառույցի հետ բերենք նոր մտածողություն»,- հավելել է Կառավարության ղեկավարը:
Մանրամասները տեսանյութում՝