Ինքնասպանությու՞ն թե սպանություն. ռուս զինվորականներին սատարող բլոգերը մահացել է

Օրերս Դոնի Ռոստովի կենտրոնում բլոգեր Անգելինան, ով տեղեկատվական աջակցություն էր տրամադրում ռուսական բանակին,նա  ընկել էր 14-րդ հարկից և մահացել, այսպես կոչված, «հատուկ գործողության» ժամանակ: Այս մասին հայտնում է ռուսական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Անգելինան վաղուց հայտնի էր իր սկանդալային բնավորությամբ, անընդհատ կոնֆլիկտի մեջ էր բոլորի հետ ամենօրյա տարբեր թեմաների շուրջ: Լրատվականը գրում է` 2022 թվականի փետրվարի 24-ից հետո, երբ ռուսական զորքերը բացահայտ ներխուժեցին Ուկրաինայի տարածք, բլոգերը կտրուկ դարձավ «հայրենասեր», սկսեց վիրավորել այժմ արդեն ուկրաինացիներին, թեև մինչև պատերազմի սկիզբը սահմանափակվում էր սովորական «խոհանոցային» վեճերով:

Աղջկա մահվան դեպքի մանրամասները չեն նշվում։ Բայց բլոգերի ընկերն ավելի շատ հակված է սպանության վարկածին:«Ամենահեշտ ձևը դա վերագրելն է ինքնասպանության, պատճառ դարձնել ալկոհոլը և այլն: Բայց Գելային, այսպես ասած, կարող էին «օգնել» ընկնել պատուհանից: Կարո՞ղ էր նա իրական կյանքում ինչ-որ թշնամիներ ձեռք բերել: Կարծում եմ, որ դա հեշտ է: Կարո՞ղ է ինչ-որ մեկը վրեժխնդիր լինել նրանից ինչ-որ բանի համար: Դա նույնպես շատ հավանական է, հատկապես հաշվի առնելով այն հաղորդակցման ձևը, որը մենք հաճախ էինք նկատում չաթերում»,- գրում է ընկեը:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ