ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի գրառումը․
«Իմ ունեցած տեղեկություններով Ռոբերտ Քոչարյանի հետուստաալիքի հրապարակած տեսանյութի սարսափելի ձայները ոչ թե այրվող զինվորներինն են, այլ կացարան կոչվածից դուրս պրծած ու ողբերգության ծավալը գիտակցած ծառայակցի(ներ)նը։
Սովորություն չունեմ նման ողբերգությունների մանրամասներ հայտնելու։ Բայց երկար մտածելուց հետո գնացի այս քայլին` առանց ավելի մանրամասներ պատմելու։
Իսկ, առհասարակ, ասեմ, որ նման տեսանյութ տարածելը լրագրողական էթիկայի հետ կապ չունեցող ծայրաստիճան տականքություն է։ Ճիշտ նույն կերպ, ինչպես գործում է իրենց տերը` հանուն իշխանության գալու անտեսել մարդկանց, հանրության ու պետության շահը։
Լրագրողը սպասարկում է հանրության շահը, իսկ սրանք սպասարկում են Երևանի փողոցներում ցուցարար գնդակահարողի շահը։ Այս կեղտոտագույն քայլով կարծիք մի կազմեք լրագրողական համայնքի մասին։
Հ.Գ. Հայկական բանակին պետք են մեծ, էական ու հեղափոխական փոփոխություններ։ Դրա տապալումը ծանրագույն հանցագործություն է, որը կհանգեցնի նորանոր ողբերգուեյունների։
Մի անտեսեք անվտանգության կանոնները (բոլոր ոլորտներում)։ Դա կյանքեր է արժենում։
Տղերքի հոգին լուսավոր լինի»։