Ինձ շատ է հետաքրքրում, թե ով է հրավիրել Հին Կտակարանի դաժան հրեշներից կլոնավորված Տեր Ղազարին

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե ով է հրավիրել ԱԺ տրանսգենդեր Լիլիթին: Մարդը եկավ, ընդհամենը 5 րոպե խոսեց ամբիոնից, ոչ ատելության կամ այլասեռության քարոզ արեց, ոչ վառելու կոչեր հնչեցրեց, ոչ էլ հրավիրեց համալրել տրանսգենդերների շարքերը: Կարճ խոսեց իրենց դարդերի մասին ու գնաց… Ու էլ հետ չի գալու…

Բայց ինձ շատ է հետաքրքրում, ով է ԱԺ հրավիրել Գյումրիի Վարդանիկին՛ գողական բարքերով ապրող, Գյումրին երկար տարիներ քամող, քաղաքի բյուջեն ու ունեցվածքը մսխող, վառել-քառատելուն պատրաստ կեղծ բարեպաշտին: Որը եկել է ու 5 տարով լռվելու է ԱԺ-ում, գրկելու է ԱԺ ամբիոնը ու անհոգ ապրելու է մեր վճարած հարկերով:

Ու ինձ շատ է հետաքրքրում, թե ով է հրավիրել Հին Կտակարանի դաժան հրեշներից կլոնավորված Տեր Ղազարին ծառայել հավատացյալ ժողովրդին Սբ. Գրիգոր Լուսավորիչ (ներիր մեզ, Լուսավորիչ) եկեցեցում: Որը քարոզում է միջնադարյան բարքեր, խավարամտություն, ատելություն… Ու որը լռվելու է սուրբ տաճարում մինչեւ կյանքի վերջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ