Հունվարի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմանում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին ու դուռը բացելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների միջամտությունը, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ մինչ դեպքի վայրում աշխատում էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը, պարզվել է, որ մահացածը, ում դին հայտնաբերվել է լոգարանում՝ կախված վիճակում, Երևանի բնակիչ 36-ամյա Արթուր Մ․-ն է։
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։