«Ենթադրում եմ, որ զոհված 15 զինծառայողներից 14-ը ծխահարվել են, նույնիսկ չեն հասցրել վեր կենալ մահճակալներից». ՓԾ գնդապետ

Փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը «Հանրային հեռուստաընկերուոյան ենթերում» հայտնեց տեղեկություններ` զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի մասին.

«Հիմնականում այրվել է նախասրահը, դրա համար զինվորները փորձել են մյուս կողմից փլուզել պատը և օգնության հասնել ներսում մնացած զինվորներին։

Ներսում եղել է 21 հոգի, նրանցից 14-ը հայտնաբերվել են մահճակալներին պառկած։ Մինչև փրկարարների հասնելը 6 հոգի դուրս է եկել այրվող շինությունից, նրանցից երեքը տեղափոխվել են հիվանդանոց։

Ենթադրում եմ, որ զոհված 15 զինծառայողներից 14-ը ծխահարվել են, նույնիսկ չեն հասցրել վերկենալ մահճակալներից»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ