ՆԳՆ փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հրապարակել Էջմիածին-Զվարթնոց ավտոճանապարհին տեղի է ունեցած ՃՏՊ-ից։
Ինչպես արդեն հայտնել էինք, բախվել են «Մերսեդես սպրինտեր» (վարորդ՝ Ա. Տ., ծնված 1994 թ․) և Էջմիածին-Երևան երթուղին սպասարկող «Գազել» (վարորդ՝ Ա․ Ժ․, ծնված 1942 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ Լ․ Ս․-ն (ծնված 2004 թ․), Մ․ Բ․-ն (ծնված 2001 թ․), Մ․ Կ․-ն (ծնված 1995 թ․), Ս․ Գ․-ն (ծնված 2003 թ․), Ա․ Ժ․-ն (ծնված 1942 թ․), Գ․ Դ․-ն (ծնված 1960 թ․) և Ա․ Տ․-ն (ծնված 1994 թ․) տեղափոխվել են Էջմիածին քաղաքի ԲԿ, որտեղ վերջինս մահացել է։ Մյուսների առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Ն․ Մ․-ն (ծնված 2001 թ․) տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, առողջական վիճակը գնահատվել է ծանր։