Իրավապաշտպան Ստյոպա Սաֆարյանը գրել է.
«Ինչքան չարացած լինես այս տանջված ժողովրդի ու երկրի վրա, որ այրվող մարդկանց ձայներով տեսանյութը դնես ու տարածես, ինչ է թե հասարակությանը փողոց հանես…
Դուք հայրենիք, կարմիր գծեր ու սրբություն չունեք…
Դուք թքած ունեք նահատակված տղերքի ընտանիքի անդամների զգացմունքների ու հոգեկան տառապանքի վրա, որոնք կարող են դիտել ու խելագարվել։ Դուք թքած ունեք նրանց ընտանիքի մանկահասակ անդամների վրա, որոնք դա կարող են դիտել տարիներ անց համացանցից։ Կարծում եմ ՄԻՊ֊ը պետք է հանդես գա հայտարարությամբ, նույնը’ մեդիա իրավապաշտպան կազմակերպությունները, այդպիսի ԶԼՄ-ները պետք է մարգինալացվեն, մերժվեն լրատվական համայնքի կողմից, փակվեն։ Հասարակությունը պետք է համախմբված բողոքարկի ու համացանցից վերացնի այդ անմարդկային տեսանյութը։
Ինքս չեմ դիտել, մեկնաբանություններից եմ հասկացել, թե ինչի մասին է ու ինչ ահավոր ազդեցություն է թողնում…
Իմ կարծիքով, սա պարունակում է հանրային առողջությունն ու բարոյականությունը գիտակցաբար վնասելու հանցագործության տարրեր»։