15 զինծառայողների մահվան դեպքի վայրում ժպիտը դեմքին հարցազրույց տվող, ծառայությունից ազատվելու համար ինչ-որ միլիոններ վճարելուց խոսող, ԳՇ պետից մինչև նախարար բոլորին մեղադրող ու սեփական պարտականությունները ակնհայտորեն չիմացող կամ իմանալով չկատարող դասակի հրամանատարը փաստորեն արդեն փաստաբան ունի։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ավետեց Արթուր Վանեցյանի կուսակից ընկեր, նախկին պետական բարձրաստիճան պաշտոնյա Արսեն Բաբայանը, ով անձամբ է ստանձնել սպայի պաշտպանությունը։
Իսկ թե ի՞նչն է գրավել Բաբայանին այս գործում, կարծում ենք ակնհայտ է՝ իհարկե, ժպիտը, որը ըստ Բաբայանի՝ մոնտաժված է և իրականում այս պահին սպան փորձում է «զսպել ծայրահեղ էմոցիան» չենք կարող ասել թե ո՞ր ծայրահեղ էմոցիայի մասին է խոսքը, գուցե քրքիջի՞։
Հ.Գ. Բաբայանն ամենայն հավանականությամբ գործի ուսումնասիրությունը սկսել է Ներքին ծառայության կանոնագրքի հոդված 219-ից . «ստորաբաժանումների հրամանատարները, ծառայությունների, արհեստանոցների, ակումբների, լաբորատորիաների և այլ օբյեկտների պետերը պատասխանատու են իրենց ենթակա ստորաբաժանումներում, օբյեկտներում հրդեհային անվտանգության պահանջների կատարման և հրդեհամարիչ միջոցները սարքին վիճակում պահելու համար»։