Մեքսիկական «Պումասի» և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը, որը սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով ձերբակալվել էր, Բարսելոնայի դատարանի որոշմամբ այսօր կալանավորվեց: Նա զրկված է գրավով միջնորդություն ներկայացնելու իրավունքից, հաղորդում է Reuters-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 39-ամյա ֆուտբոլիստը կասկածվում է դեկտեմբերի 30-ին Բարսելոնայի Sutton գիշերային ակումբում մի կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ:
Առավոտյան Ալվեսը հարցաքննության համար ներկայացել է Կատալոնիայի մայրաքաղաքի Les Corts ոստիկանական բաժանմունք, որտեղից նրան տեղափոխել են դատարան: Հիշեցնենք, որ բրազիլացին հաստատել էր, որ այդ օրը եղել է տվյալ գիշերային ակումբում, սակայն չի ընդունել առաջադրված մեղադրանքը: