Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանի որդուն ծեծի ենթարկելու առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
«Հունվարի 19-ին նախաձեռնվել է քրեական վարույթ 195-ի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով , հաղորդումը ներկայացրել է Արեն Ատոմի Մխիթարյանը»,- ասացին Դատախազությունից։
Նշված հոդվածը սահմանում է՝ Ֆիզիկական ներգործությունը մի խումբ անձանց կողմից անչափահասի նկատմամբ։
Հիշեցնենք, որ Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը հայտնել էր, որ երկու երիտասարդ Թումոյի այգում ծեծի են ենթարկել իր որդուն: