Էջմիածին-Երևան «Գազել»-ի և «Մերսեդես սպրինտեր»-ի վթարի հետևանքով 29-ամյա քաղաքացի է մահացել, կա 7 տուժած

ՆԳՆ փրկարար ծառայությունը նոր տվյալներ է հրապարակել Էջմիածին-Զվարթնոց ավտոճանապարհին տեղի է ունեցած ՃՏՊ-ից։

Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ նշված ավտոճանապարհի առաջին կմ-ին բախվել են «Մերսեդես սպրինտեր» (վարորդ՝ Ա. Տ., ծնված 1994 թ․) և Էջմիածին-Երևան երթուղին սպասարկող «Գազել» (վարորդ՝ Ա․ Ժ․, ծնված 1942 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ Լ․ Ս․-ն (ծնված 2004 թ․), Մ․ Բ․-ն (ծնված 2001 թ․), Մ․ Կ․-ն (ծնված 1995 թ․), Ս․ Գ․-ն (ծնված 2003 թ․), Ա․ Ժ․-ն (ծնված 1942 թ․), Գ․ Դ․-ն (ծնված 1960 թ․) և Ա․ Տ․-ն (ծնված 1994 թ․) տեղափոխվել են Էջմիածին քաղաքի ԲԿ, որտեղ վերջինս մահացել է։

Մյուսների առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Ն․ Մ․-ն (ծնված 2001 թ․) տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, առողջական վիճակը գնահատվել է ծանր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ