Բարսելոնայում ձերբակալվել է Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպան Դանի Ալվեշը

Բարսելոնայում ձերբակալվել է Մեքսիկական «Պումաս» ակումբի և Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպան Դանի Ալվեշը։ Այս մասին հայտնել է Cadena Ser-ը։

39-ամյա բրազիլացին կասկածվում է սեռական ոտնձգությունների, մասնավորապես դեկտեմբերի 30-ին Բարսելոնայի գիշերային ակումբում երիտասարդ կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։

Նա այսօր առավոտյան ներկայացել է Կատալոնիայի մայրաքաղաքի ոստիկանական բաժանմունք հարցաքննության, որից հետո է ձերբակալվել։ Առաջիկայում դատարանը նրա նկատմամբ պետք է խափանման միջոց ընտրի։

Ալվեշը կասկածվում է դեկտեմբերի 30-ին Բարսելոնայի գիշերային ակումբում երիտասարդ կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Աղբյուրը նշում է, որ Դանի Ալվեշը հերքում է մեղադրանքները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ