«Պետք է էգը էգ լինի, որձը որձ լինի». Վարդան Ղուկասյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթին լրագրողների հետ զրույցում ասաց.

Ղուկասյանի խոսքով՝ բոլոր մարդիկ հավասար իրավունքներ չունեն, Եվրոպայում ունեն, իսկ Հայաստանում ավանդական արժեքներն ավելի կարևոր են:

«Էդպիսիններին ընդհանրապես մեր ապրած կյանքով, ինչքան ես հիշում եմ մինչև էսօր, տեղ չեն տվել: Հիմա դուք եկել ուզում եք եվրոպական էդ բարքերը բերել Հայաստան, չարաչար սխալվում եք:

Էստեղ կան մարդիկ, որոնք դրանց դեմ են: Իսկ այդպիսի այլասերված վարք ու բարքով ունեցողները ավելի լավ է թող գնան հոլանդիաներում ապրեն, ոչ թե ՀՀ-ում:

Հետո մի բան գիտեցեք, որ Եվրոպան այսօր դատարկվում է, աճ չունի, որովհետև եթե կանայք իրար հետ են ամուսնանում, տղամարդիկ՝ իրար հետ, 70 տոկոս աճը կտրել են, ծնելիություն չկա, հիմա ամբողջ մուսուլմանները լցվել են: Ստատիստիկա կա, 10 տարվա ընթացքում Եվրոպան դատարկվելու է: Դուք հիմա ուզում եք Հայաստանը ավիրե՞լ:

աղբյուրը՝  1in.am

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ