Հրդեհի հետևանքով այրվածք ստացած 3 զինծառայողների վիճակը կայուն ծանր է

Գեղարքունիքի մարզի Ազատ բնակավայրում տեղակայված զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողներից երեքի վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ։

Այս մասին հայտնեց Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնից։

Կենտրոն տեղափոխված զինծառայողներից մեկն այրվածքային բաժանմունքում է, երկուսը՝ վերակենդանացման բաժանմունքում։

Հերդեհի հետևանքով 7 վիրավոր երեկ տեղափոխվել էր Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, 4-ը դուրս էր գրվել համապատասխան բուժօգնությունից հետո, իսկ 3-ը՝ տեղափոխվել Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն։

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ