Բայրամովը՝ Հայաստանի, բանակցությունների մասին

Մենք պատրաստ ենք Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հետաձգված եռակողմ հանդիպման շուտափույթ անցկացմանը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովը։

«Վերջին օրերին մենք տեսնում ենք Հայաստանի կողմից մանիպուլյատիվ քաղաքականություն։ Կոչ ենք անում նրանց խուսափել սխալ դիրքորոշումից»,- նշել է Բայրամովը։

Պարբերաբար հայկական դիրքերի վրա կրակող, Հայաստանի սուվերեն տարածքի որոշ հատվածն օկուպացրած, Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակած երկրի արտգործնախարարը պնդել է նաև, թե խաղաղ օրակարգի առաջմղումը միշտ եղել է Ադրբեջանի նախաձեռնությունը, և իրենց բոլոր հիմնարար սկզբունքները ներկայացված են Հայաստանին։

Հիշեցնենք, նախօրեին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի տարեկան ժողովի ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպումը չեղարկվել է հայերի կողմից։

Ավելի վաղ, Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո քննարկվել էր Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում Թբիլիսիում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ