Աշոտ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է․
Խոսեցի Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Բաբայան Կարինեի հետ:
Այս պահի դրությամբ 2 զինծառայող գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունեն շնչուղիների խորը այրվածք դրանով էլ պայմանավորված է վիճակի ծանրությունը:
1 զինծառայող միջին ծանրության բուժումը ստանում է այրվածքային բաժանմունքում: Բուժաշխատողների կողմից արվում է ամեն հնարավորը զինծառայողների արագ ապաքինման համար:
Առողջություն տղերքին