Զինվորների կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով զոհված զինծառայողներից Նարեկ Ավագյանը Երևանից էր։
Այս մասին տեղեկանում են Երևանի համար 98 հիմնական դպրոցի ֆեյսբուքյան էջից։
Էջում լուսանկարներ են հրապարակել ու գրառում կատարել, որը ներկայացնում ենք ստորև։
Սրտի կսկիծով ընդունեցինք մեր դպրոցի սանի՝ Նարեկ Ավագյանի ողբերգական մահվան լուրը։
Նա բռնեց հավերժի ճամփան. միացավ իր հերոս ընկերներին` համալրելով երկնային արդարության զորակոչված մարտիկների շարքը։
Սփոփանքը այն դարմանն է, որն օգնում է չխելագարվել, օգնում է դիմանալ ցավին, կորստի ցավին։ Նման դեպքերում բառերը սմքում են, համարժեք խոսքեր չկան վշտից և արցունքներից ցամաքած ծնողի, հարազատի համար։ Հիրավի, ամեն մի զինվորի կորուստը մեր ողջ ազգի ցավն է ` ողջ հայության վիշտը:
Դպրոցի ողջ անձնակազմը և աշակերտները իրենց վշտակցությունն են հայտնում ընտանիքի անդամներին և հարազատներին։
Թող Աստված լույսի և խաղաղության մեջ պահի կյանքով այսքան լեցուն մեր սիրելի Նարեկի հոգին և սփոփանք շնորհի մեզ` բոլորիս🙏🙏🙏