Հրդեհի վայրում հայտնաբերված տարաներում նախնական տեղեկություններով բենզին է, փորձաքննություններով կպարզվի դիզվառելիք է, թե բենզին․ ՀՀ զինդատախազ

Գեղարքունիքի զորամասի կացարանի հրդեհի վայրում հայտնաբերվել են վառելիքով լցված տարաներ, փորձաքննություններով կպարզվի դիզվառելիք է, թե բենզին։

Նախնական տեղեկություններով բենզին է։

Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը․

«Քննիչները հարցաքննել են երկու-երեք զինծառայողի, նաև հոսպիտալում գտնվող ։ Հիմա փորձաքննությունների փուլն է։

Պատասխանատվության են կանչվելու դեպքի հետ առնչություն ունեցող բոլոր պաշտոնատար անձինք, որոնք առնվազն թերացել են կամ ոչ պատշաճ են իրականացրել օրենքով ու կանոնադրություններով իրենց վրա դրված պարտականությունները։ Որևէ նշանակություն չունի ինչ ուսադիրներ կարող են ունենալ, չկան հեղինակություններ, որոնք կարող են չենթարկվել պատասխանատվության»,- ասել է զինդատախազը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ