Ռոստոմը մոտ մեկ տարի է՝ ծառայում էր, 19 տարեկան էր։ Ընտանիքում 4 երեխա էին, շատ տարբերվող երեխա էր։
Այս մասին այսօր զրույցում պատմեց Տավուշի մարզի Հոբարձի գյուղի վարչական ղեկավար Կարեն Լալազարյանը՝ խոսելով Գեղարքունիքում զորամասի հրդեհի պատճառով զոհված Ռոստոմ Ասրյանի մասին։
Լալազարյանը պատմեց, որ տղան 9-րդ դասարանից ուսումը շարունակել է Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջում։
«Շատ լավ տղա էր, ընկերասեր, գյուղում բոլորը հարգում էին նրան»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնեց, որ նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։