Տղեքի նկարը բոլորն են տեսել, բայց շատ քչերն են նկատել, որ …

Երեկվանից համացանցում տարածվում է  Ազատ գյուղում տեղակայված ՊՆ  N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։  Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Ի դեպ, նախնական տվյալներով հրդեհը բռնկվել էր հակահրդեհային կանոնները չպահպանելու հետևանքով։   Կարճ  ասած դժբախտ պատահարը անփութության արդյունք էր։

Ցավոք, հրդեհի պատճառով զոհվեցին 15 զինծառայողներ։ Ի դեպ նրանցից  շատերին ընդամենը հաշված օրեր կամ ամիսներ էին մնացել զորացրման համար։

Լուրը համացացնում տարածվելուց հետո օգտատերերը  սկսեցին ակտիվ տարածել սեղանի շուրջ հավաքված  վաշտի տղաների լուսանկարը։

Սակայն շատ քչերը նկատեցին, որ լուսանկարում սեղանի վրա հստակ պատկերված է օղու շիշ, ինչը ոչ մի կերպ չի կարող ասոցացվել զինծառայողների հետ և հակասում է զինվորական կանոնադրությանը։

Ցավոք, զինվորարական կանոնադրության խախտումն էլ պատճառ դարձավ 15 զինծառայողների մահվան համար։

MediaNews-ը իր խորին ցավակցություններն է հայտնում հրեշավոր պատահարի զոհերի ծնողներին ու հարազատներին։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ