«ԵՄ-ի անունից ցավակցություն եմ հայտնում հայ զինծառայողների մահվան կապակցությամբ»․ Վիկտորին

Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը Թվիթերի իր էջում գրել է․

«Եվրամիության պատվիրակության անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ազատում հրդեհի հետևանքով հայ զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ։ Մեր մտքերը նրանց ընտանիքների և սիրելիների հետ են։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»։

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ