Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Կանանին ցավակցել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող զորամասում հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան կապակցությամբ:
Դեսպանության «Թվիթեր»-ի միկրոբլոգում արված գրառման մեջ ասված է․
«Խորին ցավ հայտնելով ՀՀ ՊՆ զորամասում բռնկված հրդեհի դեպքի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել է 15 անձ, և ևս մի քանիսը վիրավորվել են, ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, ՀՀ կառավարությանը և ժողովրդին։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին»։