Իրանը և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) այսօր հուշագիր են ստորագրել ազատ առևտրի մասին, արարողությունը տեղի է ունեցել Թեհրանում, Միջազգային ցուցահանդեսային կենտրոնի տարածքում:
Այս մասին հայտնել է «РИА Новости»-ի թղթակիցը։ Փաստաթուղթը ստորագրվել է արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարար, Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյման-Փաքի ներկայությամբ։ 2022 թ.-ին Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների մի քանի փուլ է տեղի ունեցել: