«Ոչինչներ, դուք թուրքերին էլ անցաք»․ Արտակ Գալստյան

Արտակ Գալստյանն այսօր իր ֆեսբուքյան էջում կատարել էր գրառում․

«Նորից ազգադավ ճիվաղը հարձակվել է Աննա Հակոբյանի վրա:

Կրկին խեղաթյուրված է խոսքը,կրկին մանիպուլյացիայի առարկա է հայրենիքը,հողը և զինվորը:

Վարչապետը արդեն որերորդ անգամ իր բան ու գործը թողած ,պաշտպանում է իր ընտանիքը ազգադավ տականքի հարձակումից: Ավելորդ չեմ համարում հիշեցնել,ազգադավ ճիվաղներին,որ աշխարհի պատմության մեջ պատերազմում հաղթելու համար հակառակորդի կանանց և երեխաների վրա հարձակվելը բնորոշ է միմիայն թուրքերին: 

Անրադառնամ Աննա Հակոբյանի խոսքերին,թեկուզ և խեղաթյուրված:

Կյանքի շնորհումը՝ ծննուդը դա Աստծո շնորհ է:

Պատահական չէ,որ բոլոր երկրների այդ թվում նաև ՀՀ Սահմանադրությամբ արձանագրված է ,որ մարդը բարձրագույն արժեքը է:

Աննան չորս երեխաների մայր է:

Նրա համար,իմ մոր համար,տողերս կարդացող ցանկացած անձի մոր համար իր զավակը բարձրագույն արժեք է,իսկ նրա կյանքը գերագույն արժեք:

Միմիայն ավելի բարձր,հավաքական  արժեքի պաշտպանության համար կարելի է ինչ որ մի տեղ զավակի կորուստը համարել ոչ թե արդարացված,այլ ծայրահեղ անհրաժտություն:Դա էլ հայրենիքն է և մեր ժողովուրդը:

Աննայի խոսքը խեղաթյուրված ներկայացվել է այսպես՝ մեր զինվորները կռվել և զոհվել են ոչնչի համար:

Խեղաթյուրված խոսքի իրական իմաստին անրադարձել են շատերը,մեկնաբանեց նաև վարչապետը այդ պատճառով դրան չեմ անրադառնա:

Կանրադառնամ մեր զինվորների ոչնչի համար զոհվելու մանիպուլյացիային,բայց իմ բառերով,իմ մտքերով:

Այսպես ՝

Արցախյան գոյամարտի սկզբից մինչ օրս ազգի ընտրյալները զոհվում են հայրենի հողը պաշտպանելով:

Միևնույն ժամանակ ազգի տականքը և ոչինչը հարստանում և բարգավաճում է թիկունքում:

Ամեն անգամ ազգի տականքը և ոչինչը երբ զգում է ,որ կարող է կորցնել իր թալանածը կամ կռիվ է սադրում կամ պատերազմ սկսելու մանիպուլյացիա է կազմակերպում:

Քառօրյայի ժամանակ 800 հեկտար հող կորցրեցինք,12 արյունով գրաված դիրք,100-ից ավել զոհ , որովհետև ազգի տականքը և ոչինչը լափել էր երկիրը,բանակի վառելիքը,սպառազինությունը,ուտելիքը ավելին մենակ թողեց զինվորին: Ազգի ընտրյալները զոհվում են սահմանին,իսկ ազգի տականքը և ոչինչը առանձնատուն կառուցում Մոնումենտում,բիզնեսներ դնում արտերկրում և հաշիվներ բացում օֆշորներում:

Ես չգիտեմ դուք ինչպես,բայց ես Աննա Հակոբյանի խոսքի ոչինչը հենց այսպես եմ հասկանում:

Այո մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի հարստացման և հաճույքի,և այդ ոչինչը 30 տարի Հայաստանը թալանած և խոշտանգած հայի տականքն է,որը մինչ օրս չի հանգստանում: Չլիներ այդ ազգի ոչինչը,վաղուց պատերազմը դադարած կլիներ և մայրերը այդ ոչինչների պատճառով զավակ չէին կորցնի:

Միայն այս ազգադավ տականքի և ոչինչների մտքով կանցներ,մանիպուլյացիայի ենթարկել մեր զինվորների մահը և փորձել այն դարձնել անիմաստ:

Ոչինչներ,դուք թուրքերին էլ անցաք»։

Արտակ Գալստյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ