Նիկոլ Փաշինյանը հանդիպել է բողոքի ակցիա իրականացնող Ապրիլյան պատերազմի մասնակիցներին

 

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է բողոքի ակցիա իրականացնող Ապրիլյան պատերազմի մասնակիցների շահերը պաշտպանողների հետ:

Փաշինյանն ու տղաները ընդհանուր համաձայնության եկան: Նիկոլ Փաշինյանը ասաց, որ տղաները, ըստ առաջնահերթության, իրենց խնդիրների ցուցակը ուղարկեն, իսկ իրենք կնայեն և տեղեկատվություն կտրամադրեն արված աշխատանքների մասին:

Վարչապետի պաշտոնակատարի օգնական Նաիրի Սարգսյանը ճշտեց, թե ինչ փուլում է Ապրիլյան պատերազմին մասնակցած տղաների խնդիրը և ասաց, որ որոշման հիման վրա ՊՆ նախարարը պետք է հրաման արձակի:«Այսօր հրամանի նախագիծն են պատրաստում, հրամանը կլինի ու այդ պրոցեսը կսկսենք»,- ասաց Փաշինյանի օգնականը:

Վերջում Նիկոլ Փաշինյանը հավաքված երիտասարդներին շնորհակալություն հայտնեց ու բարձր գնահատեց նրանց հայրենանվեր արարքը:

«Մենք հպարտանում ենք ձեզանով»,- եզրափակեց խոսքը Փաշինյանը:

SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի Ապրիլյան պատերազմի մասնակիցների զինգրքույկներում նշվի Քառօրյա պատերազմին մասնակցելու փաստը: Նրանք ցանկանում էին հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել իրենց հուզող խնդիրները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ