Վարչապետի կոշտ պատասխանը ԲՀԿ-ին

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԱԺ-ում տրանսգենդերի ելույթին ու դրան հաջորդած իրադարձություններին։

Նա ասաց, որ իր տպավորությամբ ՀՀԿ որոշ գործիչներ հարցեր են տալիս, թե ի՞նչ է կատարվում։

«Ես ուզում եմ ձեզ ասել, որ 2015 թվականին Հայաստանի իշխանությունը, պահպանողական իշխանությունը, ընտանեկան արժեքների և ավանդական արժեքների պահապան իշխանությունը, ինչպես իրենք են իրենց անվանում, ՀՀ քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել է և նրան տվել է ՀՀ քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր, ընդ որում՝ Լիլիթ Մարտիրոսյանին անձնագիր է տվել, գրել է՝ Լիլիթ Մարտիրոսյան, սեռը՝ արական»,- ասաց Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ