15 զինծառայողի կյանք խլած հրդեհի կապակցությամբ աշխատանքից ազատված պաշտոնյանեևրի ցանկը

ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրներից հայտնի դարձավ,որ 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի կապակցությամբ պաշտոնից կազատվի նաեւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի՝ մարտական հերթապահության գծով տեղակալը :

Մինչ այս պահը հայտնի է դարձել հետեւյալ պաշտոնյաների ազատման մասին.

2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյան,

2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Միհրան Սերգեյի Մախսուդյան,

2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, թիկունքի պետ՝ գնդապետ Շիրազ Գևորգի Խաչատրյան,

2-րդ բանակային կորպուսի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ գնդապետ Արթուր Սերժիկի Օհանյան,

ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Ռոբերտի Մազմանյան:

Բրիգադի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ռուդիկ Էդիկի Հակոբյանը, բրիգադի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, փոխգնդապետ Գոռ Սերգոյի Աղեկյանը, բրիգադի ինժեներական ծառայության պետ, կապիտան Տիգրան Նվերի Ղազարյանը, բրիգադի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Գոռ Գեղամի Սարգսյանը:

Ինչպես հայտնի է՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում է ծանր:

Հրդեհի բռնկման դեպքով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ