Աշխատանքից կազատվի ԶՈՒ հրդեհային անվտանգության վարչության ծառայության պետը

ԶՈՒ հրդեհային անվտանգության վարչության ծառայության պետը ՊՆ հրամանով կազատվի աշխատանքից՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ, փոխանցում է 1lurer.am-ը։

Քիչ առաջ հայտնել էինք, որ ըստ լրատվականներում տարածված տեղեկության՝ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը կազատվի զբաղեցած պաշտոնից։

Հիշեցնենք, որ հրդեհ է բռնկվել ՊՆ N զորամասում. զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում է ծանր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ