Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ համագործակցության զարգացման և ընդլայնման հնարավորությունները․ Պապիկյանն ընդունել է Խավիեր Կոլոմինա Պիրիսին

Հունվարի 18-ին տեղի է ունեցել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսիի հետ իմ հանդիպումը․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Ներկայացրել եմ տարածաշրջանային վերջին զարգացումները և դրանց հետևանքով ստեղծված իրավիճակը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ներկայիս կարգավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության զարգացման և ընդլայնման հնարավորություններին»,- գրել է Պապիկյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ