Արցախի դպրոցներում և ուսումնարաններում դասերը ժամանակավորապես կդադարեցվեն

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման և էներգամատակարարման խափանման պատճառով, հունվարի 19-ից ժամանակավորապես կդադարեցվի հանրակրթական ուսումնական հաստատությունների նախադպրոցական խմբերի, 1-12-րդ դասարանների և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը․ նախարարությունն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Ըստ աղբյուրի՝ ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ