ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ. Ինչն էր զայրացրել Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Փաշինյանն այցելել է Նորագավիթի մաքսատուն: Վարչապետին մաքսատուն է տարել մեքենաների ներկրման երկար հերթերի խնդիրը, բայց կառավարության ղեկավարը տեղում մի շարք այլ բացթողումներ է արձանագրել:

«Մանավանդ իմ այցի օրն ինչու է այստեղ բիչոկ գցած գետնին: Տարածքը մաքրած չէ, 25 տարվա բիչոկ է, սա մեր երկրի իմիջի հարցն է, չէ, ամեն ինչը փոշու մեջ է, քանդված է»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը ձեռքով սրբեց պատն ու նկատեց, որ այն երկար ժամանակ չի մաքրվել. «Սա վերաբերմունք է մարդկանց նկատմամբ, որոնք եկել էստեղ կանգնել են: 90 թվականից այս կողմ պատերը մաքրված չեն: Սա խայտառակ կեղտոտ տարածք է, և սա վերաբերմունք է մարդկանց նկատմամբ, սա վերաբերմունք է մեր դրոշի ու զինանշանի նկատմամբ, սա անթույլատրելի է:  Հիմա իրենց պարգևավճարներից կպակասեցնեք ու այստեղ կբերեք կարգին վիճակի»:

Փաշինյանին հատկապես զայրացրեց այն, երբ աշխատասենյակներից մեկի անկյունում տեսավ եռագույն դրոշը: Երիտասարդին, որը նստում է հենց այդ սենյակում, վարչապետն ասաց, որ  իր աշխատավարձով  սյուն սարքի  դրոշը տեղադրելու համար, իսկ հետո ազատման  դիմում գրի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ