Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը

Համաշխարհային հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջի «Սթորի» բաժնում Լաչինի միջանցքի շրջափակմանը վերաբերվող հոլովակ է հրապարակել և տեղադրել է Հայաստանի դրոշը:

Տեսանյութում Արցախում ապրող երեխաները հորդորում են դադարեցնել Արցախի շրջափակումը: Հոլավակի հերոսներից մեկը Դիանան է: Նա պատմում է, որ Արցախում բնակվող 120 000 հայերից մեկն է, որը մեկ ամսից ավելի է՝ շրջափակման մեջ է Ադրբեջանի կառավարության կողմից: Հերոսներից մեկն էլ հիշեցնում է, որ Ադրբեջանի ագրեսիայի պատճառով Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը փակ է:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ