Բլինքենը մերժել է ՌԴ պահանջը՝ ճանաչել նոր տարածքները որպես բանակցությունների գրավական

Ռուսաստանի Դաշնության պահանջը Ուկրաինային՝ ճանաչել նոր տարածքային իրողությունները, չի կարող լինել ելման կետ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների համար։ Այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Եղել է հռետորաբանություն, ինչը Ռուսաստանի Դաշնությունը շաբաթներ և ամիսներ շարունակ առաջ է տանում, այն մասին, որ իրենք շահագրգռված են դիվանագիտությամբ, իսկ Ուկրաինան և մենք՝ ոչ։ Սա, իհարկե, միանգամայն սխալ է։ Ինձ թվում է՝ բավական է նայել (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինի խոսքերը: Թուրքիայի նախագահ (Ռեջեփ Թայիփ) Էրդողանի հետ վերջերս ունեցած զրույցի ժամանակ նա ասել է, որ քանի դեռ Ուկրաինան չի ընդունել նոր տարածքային իրողությունները, ինչպես ինքն է արտահայտվել, ոչնչի շուրջ հնարավոր չէ համաձայնության գալ։

Այլ խոսքով՝ քանի դեռ Ուկրաինան չի ճանաչում և չի ընդունում այն փաստը, որ տարածքները <…> չեն վերադարձվելու, բանակցելու բան չկա: Սա, իհարկե, ինքնին հաջողության շանսեր չունի (բանակցային գործընթաց սկսելու առումով)»,- պնդել է նա Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլևերլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ Պետդեպարտամենտում բանակցությունների արդյունքներով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ