Եվրոպան այլևս իրավունք չունի ֆինանսավորել Ադրբեջանի ահաբեկչական պետությանը. Եվրախորհրդարանի պատգամավոր

Եվրոպան այլևս իրավունք չունի ֆինանսավորելու Ադրբեջանի ահաբեկչական պետությունը, երեքշաբթի օրը կայացած լիագումար նիստում հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամին։

«Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Ադրբեջանի կողմից փակվել է դեպի Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհը. Ալիևը պատանդ է վերցրել 120 հազար հայ խաղաղ բնակիչների՝ կտրված ամեն ինչից, զրկված սննդից և առողջապահությունից։ Եվրոպան այլևս իրավունք չունի ֆինանսավորել այս ահաբեկչական պետությանը»,- ասել է Եվրախորհրդարանը։

Ադրբեջանցիները դեկտեմբերի 12-ից արգելափակել են Լաչինի միջանցքը՝ Արցախի Հանրապետությունը Հայաստանի, հետևաբար՝ աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ