Եվրահանձնաժողովը ծրագրում է ամեն ամիս 1,5 մլրդ եվրո օգնություն փոխանցել Ուկրաինային

Եվրահանձնաժողովը (ԵՀ) նախատեսում է 2023 թվականի համար մակրոֆինանսական օգնության նոր փաթեթից ամեն ամիս 1,5 միլիարդ եվրոյի օգնություն փոխանցել Ուկրաինային: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում տալով Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրությանը։

««Մակրոֆինանսական օգնություն պլյուս» գործիքի շրջանակներում Ուկրաինային ամսական 1,5 միլիարդ եվրոյի չափով վճարումները կշարունակվեն մարտից», – ասված է հաղորդագրության մեջ:

Միջոցները նախատեսված են օգնելու Ուկրաինային բավարարել կարճաժամկետ ֆինանսավորման իր հրատապ կարիքները, նշվում է հաղորդագրության մեջ: Օգնության ստացումը պետք է ուղեկցվի երկրում իրականացվող բարեփոխումներով, բացի այդ, հաշվետվության պահանջներ են սահմանվում «միջոցների թափանցիկ և արդյունավետ օգտագործում ապահովելու համար», հայտնել է ԵՀ-ն։

Ամսական փոխանցումները կախված կլինեն այս պայմանների կատարումից:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ