Բունդեսթագի նիստը բացառիկ կարևորություն ունի. համայն աշխարհի եզդիները սպասում են պատմական որոշման․ Բաքոյան

Պատգամավոր, խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանն աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է` մասնակցելու Եզդիների ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ Բունդեսթագի նիստին, որը տեղի կունենա 2023 թվականի հունվարի 19-ին։

«Եզդիների ցեղասպանության` առ այսօր շարունակվող մւջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացում իրենց կարևորագույն նշանակությունն ունեն օրենքներն ու օրինագծերը, բանաձևերը, որոնք ոչ միայն իրավական ձևակերպում են տալիս տեղի ունեցած պատմական իրադարձությանը, այլև իրենց ծանրակշիռ ազդեցությունն են ունենում հետագայում նմանատիպ հանցագործությունների կանխարգելման ու դատապարտման ուղղությամբ տարվող աշխատանքներում։

Այո, Բունդեսթագի նիստը իր քաղաքական նշանակությամբ բացառիկ կարևորություն ունի. համայն աշխարհի եզդիները սպասում են պատմական որոշման։

Եվ Եզդիական ինքնավարություն պիտի գոյություն ունենա…»,- գրել է Բաքոյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ